Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 29-ով և դարձել 345 036:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3546 մարդ, կատարվել է 2 577 537 թեստավորում (+2840), առողջացել են վարակվածներից 331 998-ը (+140): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7983 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 1507։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը